Դոնալդ Թրամփ. Կարծում եմ, Իրանի հետ պատերազմում շատ շուտով կհաղթենք, և հենց հաղթենք, նավթի գինը կնվազի մինչև պատերազմը եղած մակարդակին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտությունում «շատ շուտով» կհաղթի։
«Կարծում եմ, որ այս պատերազմում մենք շատ շուտով կհաղթենք, և հենց հաղթենք, նավթի գինը զգալիորեն՝ մինչև պատերազմը եղած մակարդակին կնվազի»,- «Ֆոքս Նյուզ»-ի հետ զրույցում հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից առաջ նոր ռազմական հարվածներ հասցնելու հարցին, Թրամփը հայտարարել է, որ դա հնարավոր է։
«Այդ մասին խոսել չեմ ցանկանում, այսինքն՝ դա հնարավոր է, բայց ուղղակի չեմ ուզում խոսել այդ մասին»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։