Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը մի փոքր օգնում է Իրանին
Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը մի փոքր օգնում է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է օգնում է Իրանին։ Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News Radio-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ նա կարող է մի փոքր օգնել Իրանին, այո, հավանաբար։ Նա հավանաբար մտածում է, որ մենք օգնում ենք Ուկրաինային, այնպես չէ՞», – հայտարարել է Թրամփը «Բրայան Քիլմիդի շոու» հաղորդման ժամանակ։

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, Ամերիկան Ուկրաինայի օգնության կարիքը չունի Մերձավոր Արևելքում իրանական անօդաչու թռչող սարքերը խոցելու համար։

«Մենք օգնության կարիք չունենք անօդաչուների դեմ պաշտպանական հարցերում։ Մենք անօդաչուների մասին ամենաշատը գիտենք։ Իրականում մենք աշխարհում լավագույն անօդաչուներն ունենք», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հարցազրույցում Թրամփը, խոսելով Իրանի մասին, նշել է, որ ԱՄՆ-ն կենտրոնացած չէ Իրանի հարստացված ուրանը ստանալու վրա։

«Մենք դրա վրա կենտրոնացած չենք, բայց որոշակի պահի կարող է լինենք։ Այժմ մենք կենտրոնացած ենք նրանց հրթիռների և անօդաչուների ոչնչացման վրա», – հայտարարել է Թրամփը։