Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագրի

16:51, 15.07.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագրի։ Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Թրամփն ասել է, որ դեռևս կարծում է, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է մոտ ապագայում ստորագրել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնագիր, չնայած շարունակվող հարձակումներին և այն նշաններին, որ Ռուսաստանը, հավանաբար, պատրաստվում է սրել հակամարտությունը։

«Կարծում եմ, որ նա պատրաստ է գործարք կնքել», – ասել է Թրամփը, երբ հարցրել են Պուտինի հետ իր զրույցների մասին։

Ավելի վաղ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Պուտինը մերժում է Կիևի հետ խաղաղության բանակցությունների կոչերը և, հավանաբար, կսրացնի հակամարտությունը։

Նմանատիպ