Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ մենք որոշակի առաջընթաց գրանցեցինք Վլադիմիր Պուտինի հետ մեր հեռախոսազրույցի ընթացքում
Կարծում եմ՝ մենք որոշակի առաջընթաց գրանցեցինք Վլադիմիր Պուտինի հետ մեր հեռախոսազրույցի ընթացքում, – ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես հենց նոր երկուսուկես ժամ տևած զրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծում եմ՝ մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել։ Այնտեղ սարսափելի իրավիճակ է։ Ամեն շաբաթ 5000 երիտասարդ է մահանում, ուստի հուսով եմ՝ մենք ինչ-որ բան արել ենք», – ասաց Թրամփը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը նշել է, որ եվրոպացի առաջնորդների հետ խոսել է Պուտինի հետ ունեցած իր հեռախոսազրույցի մասին։
«Մենք խոսել ենք եվրոպական երկրների մեծ մասի ղեկավարների հետ և փորձում ենք լուծել այս ամբողջ իրավիճակը», – ասաց Թրամփը։