Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ կարող եմ համոզել Թաիլանդին և Կամբոջային դադարեցնել պատերազմը, ես կարգավորել եմ ութ պատերազմ, ժամանակ առ ժամանակ մեկը կրկին բռնկվում է, և ես պետք է մարեմ այս փոքրիկ կրակը
Դոնալդ Թրամփ. Կարծում եմ՝ կարող եմ համոզել Թաիլանդին և Կամբոջային դադարեցնել պատերազմը, ես կարգավորել եմ ութ պատերազմ, ժամանակ առ ժամանակ մեկը կրկին բռնկվում է, և ես պետք է մարեմ այս փոքրիկ կրակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ Թաիլանդի և Կամբոջայի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև հակամարտությունը։

Թրամփն ասել է, որ թաիլանդա-կամբոջական հակամարտությունը իր կողմից ավարտված ութ պատերազմներից մեկն է, որը այս անգամ կկարողանա լուծել։

«Կարծում եմ՝ պետք է հեռախոսազանգ անեմ։ Ես ուզում էի ասել, որ Թաիլանդն ու Կամբոջան այն ութ խնդիրներից մեկն են, որոնց ես լուծել եմ, նրանք երկար ժամանակ պայքարում են։ Շատ, շատ, շատ տասնամյակներ։ Բայց ես երկուսին էլ շատ լավ եմ հասկանում։ Ես նրանց համարել եմ երկու մեծ առաջնորդներ, և ես դա մեկ անգամ լուծել եմ։ Կարծում եմ՝ կարող եմ դա անել բավականին արագ։ Կարծում եմ՝ վաղը մենք հեռախոսազրույց կնշանակենք Թաիլանդի հետ։ Կարծում եմ՝ կարող եմ համոզել նրանց դադարեցնել պատերազմը։ Ուրիշ ո՞վ կարող է դա անել։ Մտածեք այդ մասին։ Ես լուծել եմ ութ պատերազմ։ Ժամանակ առ ժամանակ մեկը կրկին բռնկվում է։ Եվ ես պետք է մարեմ այդ փոքրիկ կրակը, բայց մենք այն կրկին կմարենք։ Այնպես որ, կարծում եմ՝ վաղը նրանց հետ զանգ կնշանակեմ և կտեսնեմ՝ կարո՞ղ եմ դա անել։ Ցավալի է, որ տեղի է ունեցել, այսինքն՝ ես ճիշտ գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել», – ասաց Դոնալդ Թրամփը։