Դոնալդ Թրամփ. Կանադան ցանկանում է ստանալ այն բարիքները որոնք ստանում են նահանգները, առանց նահանգ լինելու
Կանադան ցանկանում է ստանալ այն բարիքները որոնք ստանում են նահանգները, առանց նահանգ լինելու,- այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք նաև տարիներ շարունակ հսկայական մաքսատուրքեր են սահմանել մեր հիանալի ֆերմերների վրա, և սա չի շարունակվի», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։
ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային բանակցությունները խափանվել են, որից հետո ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքների վրա։
ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերին ի պատասխան՝ Կանադայի վարչապետը հայտարարել է, որ Կանադան կհամապատասխանի Վաշինգտոնի կողմից սահմանված նոր մաքսատուրքերին դոլար-դոլար հարաբերակցությամբ։ Ինչպես նշել է Մարկ Քարնին, այդ մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ին։