Դոնալդ Թրամփ. Կանադացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ վարչապետ Քարնիի համար շատ լավ է նախագահ Դոնալդ Թրամփին «թշնամի» հայտարարելը, քանի դեռ նրանց տնտեսությունը չի փլուզվում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել կանադացի քաղաքական գործիչների և վարչապետ Մարկ Քարնիի մասին։
Ըստ Դոնալդ Թրամփի՝ կանադացի քաղաքական գործիչները, այդ թվում՝ Մարկ Քարնին, կարող են քաղաքական օգուտներ տեսնել՝ ԱՄՆ նախագահին «թշնամի» ներկայացնելով, սակայն եթե Կանադայի տնտեսությունը փլուզվի, դա նրանց համար լուրջ քաղաքական հետևանքներ կունենա։
«Շատ լավ է, որ կանադացի քաղաքական գործիչները, այդ թվում՝ վարչապետ Քարնին, նախագահ Դոնալդ Թրամփին «թշնամի» հայտարարեն՝ մինչև իրենց տնտեսության փլուզումը։ Դրանից հետո դա շատ վատ կլինի քաղաքականության համար՝ ավելի վատ, քան կանադացի քաղաքական գործչի հետ երբևէ պատահած ամեն ինչ։ Պարզապես սպասեք», – գրել է Թրամփը։