Դոնալդ Թրամփ. Իսրայելը կկորցնի մեր աջակցությունը, եթե փորձի անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը
«Իսրայելը կկորցնի Ամերիկայի ցանկացած աջակցություն, եթե փորձի միացնել Հորդանան գետի արևմտյան ափը», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ Արևմտյան ափի անեքսիան չի կայանա, քանի որ «իր խոսքը տվել է արաբական երկրներին»։
«Այժմ դա անել այլևս հնարավոր չէ։ Մենք ունեինք մեծ աջակցություն արաբական երկրների կողմից։ Դա չի պատահի, որովհետև ես խոստում եմ տվել արաբական երկրներին», – նշել է ԱՄՆ նախագահը։
Դոնալդ Թրամփն ասել է նաև, որ ստիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դադարեցնել պատերազմը Գազայում Համասի դեմ, քանի որ հակառակ դեպքում այն կարող էր շարունակվել տարիներ։
«Ես Բիբիին ասացի. “Բիբի, դու չես կարող ամբողջ աշխարհի դեմ կռվել։ Կարող ես առանձին ճակատներում մարտ վարել, բայց աշխարհը քո դեմ է։ Իսկ Իսրայելը աշխարհի համեմատ չափազանց փոքր տեղ է”», – նշել է Թրամփը։
Նա նաև Իսրայելի կողմից Կատարում Համասի առաջնորդների դեմ հարձակումը անվանել է «սարսափելի սխալ»։