Դոնալդ Թրամփ. Իրանի նախագահը վերջերս ԱՄՆ-ին խնդրել է հրադադար, և մենք կքննարկենք այդ հարցը Հորմուզի նեղուցի բացումից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նախագահը Միացյալ Նահանգներից խնդրել է հրադադար։
Սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ Թրամփը չի նշել, թե ում է նկատի ունենում, բայց Իրանի նախագահին բնութագրել է որպես պակաս արմատականացված և շատ ավելի խելացի։
«Իրանական ռեժիմի նոր նախագահը պակաս արմատականացված է և շատ ավելի խելացի, քան իր նախորդները։ Նա վերջերս Միացյալ Նահանգներից խնդրել է հրադադար։ Մենք կքննարկենք այս հարցը, երբ Հորմուզի նեղուցը բաց, ազատ և մաքուր լինի։ Մինչ այդ մենք կշարունակենք ոչնչացնել Իրանը, կամ, ինչպես ասում են, շարունակել այն վերադարձնել քարե դար», – գրել է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։