Դոնալդ Թրամփ. Իրանի հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, եթե դրանք արդյունք չտան, մենք կվերսկսենք շատ ուժեղ ռազմական գործողություններ

20:54, 27.07.2026

Իրանի հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և եթե դրանք արդյունք չտան, մենք կվերսկսենք շատ ուժեղ ռազմական գործողությունները,- «Axios» հրատարակչությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Axios»-ի տվյալներով՝ բանակցությունները հիմնականում ընթանում են Իրանի և Օմանի միջև, չնայած Կատարը, Պակիստանը, Եգիպտոսը, ինչպես նաև Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթաքերը և Ջարեդ Քուշները ակտիվորեն ներգրավված են գործընթացում։

Հրապարակումը նշում է, որ ներկայիս բանակցությունները կենտրոնացած են նոր համաձայնագրի հասնելու վրա, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսում։

«Axios»-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ հուլիսի 24-ին որոշել է դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարվածները, քանի որ միջնորդ երկրները խնդրել են իրեն բանակցությունների ևս մեկ հնարավորություն տալ։

«Իրանի հետ աշխատող բոլոր մարդիկ ինձ ասում են. «Մի՛ հարվածեք նրանց», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ կարծում է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել։

Նմանատիպ