Դոնալդ Թրամփ – Իրանը շատ ուժեղ հարված է ստացել, նրանք գրեթե ամեն ինչ կորցրել են ռազմական առումով, նրանց շատ քիչ բան է մնացել, կտեսնենք՝ ինչ կլինի, մենք նրանց ուժեղ հարվածներ կհասցնենք նաև գիշերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի վրա հարվածները կատարվել են Հորդանանում և Իրաքում զոհված ամերիկացի զինվորների հիշատակին։
Թրամփը լրագրողներին ասել է, որ ցավում է մահերի համար, բայց որ «մեծ հայրենասերները» պայքարել են Իրանին միջուկային զենք ունենալը կանխելու համար։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանը գործնականում ոչինչ չի մնացել ռազմական առումով։ Նա ասել է, որ Թեհրանն ունի միայն փոքր հրթիռային կարողություն, և ԱՄՆ-ն է վերահսկում նեղուցը։
«Մենք շատ վատ ենք զգում, բայց գիտեք, այս մեծ մարդիկ, մեծ հայրենասերները պայքարում են Իրանին միջուկային զենք ունենալը կանխելու համար։ Իրանը շատ ծանր հարված է ստացել, նրանք գրեթե ամեն ինչ կորցրել են ռազմական առումով։ Նրանց շատ քիչ բան է մնացել։ Նրանք ունեն որոշակի քանակությամբ հրթիռներ, որոշակի քանակությամբ անօդաչու թռչող սարքեր։ Մենք վերահսկում ենք նեղուցը։ Այնպես որ, կտեսնենք, թե ինչ կլինի։ Մենք գիշերը շատ ուժեղ հարված հասցրեցինք նրանց։ Մենք դա արեցինք երեք մեծ հայրենասերների պատվին», – լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։