Դոնալդ Թրամփ. Իրանը հարցնում է, թե արդյոք պատժամիջոցները կարող են չեղարկվել, ես պատրաստ եմ լսել նրանց, տեսնենք՝ ինչ կլինի, ես բաց եմ դրա համար

14:49, 07.11.2025
President Donald Trump addresses during the ASEAN US Summit in Kuala Lumpur, Malaysia, Sunday, Oct. 26, 2025. (AP Photo/Vincent Thian, Pool)

President Donald Trump addresses during the ASEAN US Summit in Kuala Lumpur, Malaysia, Sunday, Oct. 26, 2025. (AP Photo/Vincent Thian, Pool)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ Իրանը հետաքրքրվում է, հնարավոր է արդյոք իրենց դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերացումը։

Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։

«Իրանը հարցնում է՝ կարելի՞ է արդյոք վերացնել պատժամիջոցները։ Իրանի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ են սահմանված։ Ես պատրաստ եմ լսել, կտեսնենք, ինչ դուրս կգա։ Ես բաց եմ այդ հարցում», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։

ՄԱԿ-ում Իրանի դիվանագիտական առաքելությունը «Ռոյթերս»-ի հարցմանը պատասխան չի տվել։

Նշենք, որ շաբաթվա սկզբին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը հնարավոր չէ, քանի որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելին, պահում է ռազմական բազաներ և միջամտում Մերձավոր Արևելքի հարցերին։

Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն երկրորդ անգամ վերադառնալուց հետո վերսկսվել է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» արշավը, որը հիմնականում ուղղված է եղել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխարգելելուն։ Այս տարվա հունիսին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։

Երկու երկրների միջև միջուկային թեմայով կայացել է հինգ բանակցային փուլ, մինչ Իսրայելի և Իրանի միջև սկսվեց 12-օրյա պատերազմը։ Սակայն այդ բանակցությունները արդյունք չեն տվել։

Նմանատիպ