Դոնալդ Թրամփ - Իրանցի բանակցողները մեզ խնդրում են ստորագրել համաձայնագիր, բայց նրանք դեռևս հրապարակավ ասում են, որ քննարկում են մեր առաջարկը, ավելի լավ է լուրջ վերաբերվեն դրան
Դոնալդ Թրամփ - Իրանցի բանակցողները մեզ խնդրում են ստորագրել համաձայնագիր, բայց նրանք դեռևս հրապարակավ ասում են, որ քննարկում են մեր առաջարկը, ավելի լավ է լուրջ վերաբերվեն դրան

Իրանցի բանակցողները մեզ խնդրում են ստորագրել համաձայնագիր, բայց նրանք դեռևս հրապարակավ ասում են, որ քննարկում են մեր առաջարկը, – այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։

Թրամփը իրանցի բանակցողներին անվանել է «տարօրինակ»։

Ինչպես նշել է Դոնալդ Թրամփը, նրանք ավելի լավ է լուրջ վերաբերվեն դրան։

«Նրանք մեզ «աղաչում» են ստորագրել համաձայնագիր։ Սա ճիշտ է, քանի որ ռազմական առումով նրանք ավերված են և վերականգնման ոչ մի հնարավորություն չունեն, բայց նրանք դեռևս հրապարակավ հայտարարում են, որ պարզապես «քննարկում են մեր առաջարկը»։ Սա սխալ է։ Նրանք ավելի լավ է լրջանան, քանի դեռ ուշ չէ, քանի որ երբ դա տեղի ունենա, այլևս հետդարձ չի լինի», – գրել է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։