Դոնալդ Թրամփ. Ինձ համար շատ կարևոր է կանխել Իրանի չար կայսրության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, կանխել նրա կողմից աշխարհը ոչնչացնելը, ես դա երբեք թույլ չեմ տա
Դոնալդ Թրամփ. Ինձ համար շատ կարևոր է կանխել Իրանի չար կայսրության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, կանխել նրա կողմից աշխարհը ոչնչացնելը, ես դա երբեք թույլ չեմ տա

Միացյալ Նահանգները աշխարհի ամենամեծ նավթարտադրողն է, ուստի երբ նավթի գները բարձրանում են, մենք շատ փող ենք վաստակում, – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։

Այնուամենայնիվ, նա ասել է, որ ավելի մեծ հետաքրքրություն և կարևորություն ունի Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց կանխելու հարցում։

«Միացյալ Նահանգները աշխարհի ամենամեծ նավթարտադրողն է, ուստի երբ նավթի գները բարձրանում են, մենք շատ փող ենք վաստակում։ Սակայն, որպես նախագահ, ինձ համար ավելի մեծ հետաքրքրություն և կարևորություն ունի կանխել Իրանի չար կայսրության կողմից միջուկային զենք ձեռք բերելը, Մերձավոր Արևելքը և, ըստ էության, աշխարհը ոչնչացնելը։ Ես երբեք թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա», – գրել է Դոնալդ Թրամփը։