Դոնալդ Թրամփ. Իլոն Մասքը հոգնել էր, ես խնդրեցի նրան հեռանալ, վերցրեցի էլեկտրամոբիլների մանդատը, և նա պարզապես խելագարվեց

10:52, 06.06.2025

«Իլոն Մասքը հոգնել էր, ես խնդրեցի նրան հեռանալ, վերցրեցի էլեկտրամոբիլների մանդատը, և նա պարզապես խելագարվեց», – այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ Իլոն Մասքն ամիսներով շուտ գիտեր, որ Թրամփը նման որոշում է ընդունելու էլեկտրամոբիլների վերաբերյալ։

«Իլոնը «վառվեց», ես խնդրեցի, որ նա հեռանա, վերցրեցի էլեկտրամոբիլների մանդատը, որը բոլորին պարտադրում էր գնել էլեկտրամոբիլներ, որոնք ոչ ոք չէր ցանկանում (նա ամիսներով գիտեր, որ ես դա անելու եմ!), և նա պարզապես խելագարվեց», – գրել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ