Դոնալդ Թրամփ. Հնդկաստանը առաջարկել է ԱՄՆ-ի մաքսատուրքերը զրոյի հասցնել, բայց արդեն շատ ուշ է
Հնդկաստանը առաջարկել է զրոյացնել ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը, բայց արդեն ուշ է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունները միակողմանի են, քանի որ Հնդկաստանը շատ ապրանքներ է վաճառում ԱՄՆ-ին, բայց շատ քիչ է գնում։
«Նրանք հսկայական քանակությամբ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, մենք նրանց ամենամեծ հաճախորդն ենք, բայց մենք այնտեղ շատ քիչ ենք վաճառում, դա լիովին միակողմանի հարաբերություն է և այդպես է եղել տասնամյակներ շարունակ։ Պատճառն այն է, որ Հնդկաստանը մեզ վրա բարձր մաքսատուրքեր ունի՝ համեմատած մյուս բոլոր երկրների հետ, և մեր ընկերությունները չեն կարող վաճառել Հնդկաստանին։ Սա միակողմանի աղետ է։ Բացի այդ, Հնդկաստանը իր նավթի և ռազմական արտադրանքի մեծ մասը գնում է Ռուսաստանից, և շատ քիչ՝ ԱՄՆ-ից։ Հիմա նրանք առաջարկել են զրոյացնել մաքսատուրքերը, բայց արդեն ուշ է։ Նրանք պետք է դա անեին տարիներ առաջ», – գրել է Թրամփը։