Դոնալդ Թրամփ. Հիմա բոլորը, հավանաբար, թեթևացած շունչ կքաշեն, ես ուժ չեմ կիրառի, ԱՄՆ-ն պահանջում է Գրենլանդիա կոչվող մի վայր
Դոնալդ Թրամփ. Հիմա բոլորը, հավանաբար, թեթևացած շունչ կքաշեն, ես ուժ չեմ կիրառի, ԱՄՆ-ն պահանջում է Գրենլանդիա կոչվող մի վայր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ չի կիրառի չափազանց ուժ։

ԱՄՆ նախագահը այս խոսքերն ասել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք ոչինչ չենք ստանա, եթե ես չորոշեմ կիրառել չափազանց ուժ։ Այդ դեպքում մենք անկասելի կլինենք, բայց ես դա չեմ անի։ Հիմա բոլորը, հավանաբար, թեթևացած շունչ կքաշեն։ Սա, հավանաբար, ամենամեծ հայտարարությունն է, որ ես երբևէ արել եմ, քանի որ մարդիկ կարծում էին, որ ես ուժ կկիրառեմ։ Ես ուժ կիրառելու կարիք չունեմ, ես չեմ ուզում ուժ կիրառել, և ես ուժ չեմ կիրառի։ Միակ բանը, որ Միացյալ Նահանգները խնդրում է, Գրենլանդիա անունով մի վայր է, որը մենք արդեն ունեինք և վերադարձրինք Դանիային ոչ այնքան վաղուց, Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիներին, ճապոնացիներին և մյուսներին հաղթելուց հետո։ Այն ժամանակ մենք մեծ տերություն էինք, բայց հիմա էլ ավելի մեծ տերություն ենք, այն բանից հետո, երբ ես վերակառուցեցի մեր բանակը իմ առաջին ժամկետի ընթացքում և շարունակում եմ դա անել։ Մեր ռազմական բյուջեն 1,5 տրիլիոն դոլար է», – ասել է Թրամփը։