Դոնալդ Թրամփ. Համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի ռմբակոծությունը
Դոնալդ Թրամփ. Համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի ռմբակոծությունը

«Ես համաձայն եմ երկու շաբաթ ժամկետով կասեցնել Իրանի ռմբակոծությունը, դա կլինի երկկողմանի հրադադար», – այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ինչպես նշել է Թրամփը, Իրանի վրա հարձակման կասեցման պայմաններից մեկն այն է, որ Իրանը համաձայնի Հորմուզի նեղուցի ամբողջական բացմանը։

«Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցի հիման վրա, ովքեր խնդրել են ինձ կասեցնել Իրանի դեմ այս գիշեր նախատեսված կործանարար ուժի կիրառումը, և այն պայմանով, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը» կհամաձայնի Հորմուզի նեղուցի ամբողջական, անհապաղ և անվտանգ բացմանը, ես համաձայն եմ երկու շաբաթ ժամկետով կասեցնել Իրանի ռմբակոծությունն ու նրա վրա հարձակումը։ Սա կլինի երկկողմանի հրադադար։ Դրա պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները և շատ մոտ ենք Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրին», – գրում է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, և դա հիմք է բանակցությունների համար։

«Մենք Իրանից ստացել ենք 10 կետից բաղկացած առաջարկ և հավատում ենք, որ դա պիտանի հիմք է բանակցությունների համար։ Անցյալի գրեթե բոլոր հիմնական վիճահարույց հարցերն արդեն համաձայնեցված են Միացյալ Նահանգների և Իրանի միջև, իսկ երկշաբաթյա ժամանակահատվածը մեզ թույլ կտա համաձայնագիրը վերջնականապես ձևակերպել և ավարտին հասցնել։ Թե՛ որպես նախագահ, թե՛ որպես Մերձավոր Արևելքի երկրների ներկայացուցիչ, ինձ համար պատիվ է, որ այս երկարաժամկետ խնդիրը մոտ է լուծմանը», – գրում է Թրամփը։