Դոնալդ Թրամփ. Գազայի հարցը գտնվում է ԱՄՆ-ի, «Համաս»-ի և Իսրայելի միջև ընթացող լայնածավալ բանակցությունների կենտրոնում, իսկ իրականում ներգրավված է նաև Իրանը, մենք ցանկանում ենք վերադարձնել պատանդներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ Իսրայելի և «Համաս»-ի միջև կրակի դադարեցման բանակցություններում ներգրավված է նաև Իրանը։
Այս մասին Դոնալդ Թրամփը հայտնել է լրագրողներին։
«Այս պահին Գազայի հարցը մեր, «Համաս»-ի և Իսրայելի միջև ընթացող լայնածավալ բանակցությունների կենտրոնում է, և Իրանը, իրականում, ներգրավված է։ Կտեսնենք, ինչ կլինի Գազայի հետ կապված։ Մենք ցանկանում ենք վերադարձնել պատանդներին։ Սա է այն ամենը, ինչ կարող եմ ձեզ ասել», – հայտարարել է Թրամփը։
Թրամփը այլ մանրամասներ չի մեկնաբանել։