Դոնալդ Թրամփ – Ֆրանսիան այրվում է, բոլորովին այլ աշխարհից մարդկանց միգրացիան ոչնչացրել է մի ժամանակ մեծ երկիրը, փակեք սահմանները, վերահսկողությունը վերցրեք, նախքան ուշ լինի

17:28, 18.10.2026

Ֆրանսիան այրվում է, բոլորովին այլ աշխարհից մարդկանց միգրացիան ոչնչացրել է մի ժամանակ մեծ երկիրը, փակեք սահմանները,- այս մասին գրում է ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցում։

«Ֆրանսիան այրվում է։ Ամբողջովին այլ աշխարհից մարդկանց միգրացիան, որոնց սրտերում ատելություն կա, ոչնչացրել է այս երբեմնի մեծ երկիրը։ Փակեք սահմանները և վերահսկողությունը վերցրեք, նախքան ուշ լինի»,- գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Տեղեկատվության համար՝ երեկ Ֆրանսիայում տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ցույցեր։ Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել տարբեր քաղաքներում։ Ֆրանսիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 855 մարդու։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ ոստիկանությունը ամբողջ երկրում ձերբակալել է 1800 մարդու, և ավելի քան 500 ոստիկան վիրավորվել է։ Բացի այդ, Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ մահացել է մեկ մարդ։

Նմանատիպ