Դոնալդ Թրամփ. Դեռևս չեմ որոշել՝ կտամ արդյոք Ուկրաինային «Պատրիոտ» (Patriot) արտադրելու իրավունք

10:48, 31.07.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ՝ արդյոք Վաշինգտոնը Կիևին կտա «Պատրիոտ» (Patriot) տեսակի հրթիռների արտադրության լիցենզիա։

Այս մասին Թրամփն խոսել է Financial Times-ի հետ հեռախոսազրույցում։

«Ես դեռ քննարկում եմ այդ հարցը։ Սա արտակարգ հզոր զենք է, և մենք պետք է որոշակի զգուշություն ցուցաբերենք, թե ում ենք տալիս լիցենզիա։ Մենք, որպես կանոն, արտադրության լիցենզիաներ չենք տրամադրում», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ իր գլխավոր նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտն է։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ առաջիկա օրերին Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիտկոֆն առաջին անգամ կայցելեն Ուկրաինա։

«Պարզ ասած՝ մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմն ավարտվի։ Մենք խաղաղություն ենք փնտրում», — հայտարարել է Թրամփը։

Նմանատիպ