Դոնալդ Թրամփ. Դատարկ նավթակիր տանկերներն ուղևորվում են Միացյալ Նահանգներ՝ նավթ և բնական գազ բեռնելու համար, մենք ունենք ավելի բարձր որակի նավթ, սպասում ենք ձեզ
Դոնալդ Թրամփ. Դատարկ նավթակիր տանկերներն ուղևորվում են Միացյալ Նահանգներ՝ նավթ և բնական գազ բեռնելու համար, մենք ունենք ավելի բարձր որակի նավթ, սպասում ենք ձեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դատարկ նավթակիր տանկերներն այս պահին ուղևորվում են Միացյալ Նահանգներ՝ նավթ և բնական գազ բեռնելու համար:

Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն ունի ավելի շատ նավթ, քան նավթ արդյունահանող երկու խոշորագույն երկրները միասին վերցրած։

«Մենք ունենք ավելի բարձր որակի նավթ: Սպասում ենք ձեզ», – գրում է Միացյալ Նահանգների նախագահը սոցիալական ցանցում: