Դոնալդ Թրամփ. Ցավոք, Ռուսաստանը կորցրել է իր դիզելային վառելիքի արդյունաբերության վերահսկողությունը Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով, այս անհեթեթ պատերազմը Ուկրաինայի հետ պետք է ավարտվի

18:26, 21.09.2026

Ցավոք, Ռուսաստանը կորցրել է իր դիզելային վառելիքի արդյունաբերության վերահսկողությունը Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով, – ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիզելային վառելիքի վերամշակման գործարանների մեծ մասը պայթեցվել է և, գոնե ժամանակավորապես, շարքից դուրս է եկել։

«Այս անհեթեթ և անվերջ պատերազմը Ուկրաինայի հետ պետք է ավարտվի։ Ամբողջ աշխարհը տառապում է, քանի որ ամեն ամիս մահանում է 25,000 մարդ, հիմնականում զինվորականներ։ Որքա՜ն տխուր է», – գրել է Թրամփը սոցիալական ցանցում։

Նմանատիպ