Դոնալդ Թրամփ - Ցածրորակ New York Times-ը իսկապես ժողովրդի թշնամին է
Ցածրորակ New York Times-ը իսկապես «ժողովրդի թշնամին է», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ «արմատական ձախակողմյան խելագարները» հոդված են գրել նրա մասին, որում ասվում է, որ ԱՄՆ նախագահը պակաս էներգետիկ է։ Թրամփն ասել է, որ փաստերը հակառակն են ապացուցում։
«Նրանք գիտեն, որ սա սխալ է, ինչպես որ գրեթե ամեն ինչ, ինչ նրանք գրում են իմ մասին, այդ թվում՝ ընտրությունների արդյունքները, միտումնավոր բացասական է։ Այս էժան, ցածրորակ թերթը իսկապես «ժողովրդի թշնամին» է։ Պատմության հեղինակը՝ Քեյթի Ռոջերսը, որին հանձնարարվել էր իմ մասին միայն վատ բաներ գրել, երրորդ կարգի լրագրող է, որը տգեղ է՝ թե՛ ներսից, թե՛ դրսից։ Կգա մի ժամանակ, երբ ես կսպառեմ էներգիաս, դա բոլորի հետ է պատահում, բայց կատարյալ ֆիզիկական զննումից և համապարփակ ճանաչողական թեստից («ես դա հանձնեցի») հետո, հիմա դա հաստատ այդպես չէ», – ասել է Դոնալդ Թրամփը։