Դոնալդ Թրամփ. Բրիտանիան ԱՄՆ-ին առաջարկում էր ուղարկել ավիակիրներ, երբ պատերազմն արդեն ավարտված էր. ես ասացի, որ դրա կարիքը չունենք, բրիտանական ավիակիրները խաղալիքներ են մեր ավիակիրների համեմատությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Միացյալ Նահանգներին առաջարկում էր ավիակիրներ ուղարկել «երեք շաբաթ առաջ, երբ պատերազմն արդեն ավարտված էր»։
«Ասացի՝ հիանալի է, շնորհակալություն, մի անհանգստացեք, մեզ պետք չէ», – հայտարարել է Թրամփը։
Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ բրիտանական ավիակիրները լավագույնը չեն. «դրանք խաղալիքներ են մեր ավիակիրների համեմատ», – պարզաբանել է Դոնալդ Թրամփը։
Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և նշել, որ «շատ հիասթափված է»։ ԱՄՆ նախագահի պարզաբանմամբ՝ որոշ երկրներ հայտարարել են, որ կներգրավվեն պատերազմի ավարտից հետո։
«Ո՛չ, դուք պետք է մասնակցեք պատերազմի սկզբում կամ նույնիսկ դրա մեկնարկից առաջ», – հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Խոսելով Հորմուզի նեղուցի մասին՝ Թրամփը նշել է, որ ճիշտ համաձայնության դեպքում առևտրային ուղին կրկին կբացվի։