Դոնալդ Թրամփ – «ԲՐԻԿՍ»-ի հակաամերիկյան քաղաքականությանը հետևող ցանկացած երկիր կենթարկվի լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքի, այս քաղաքականության համար բացառություններ չեն լինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է լրացուցիչ տասը տոկոս մաքսատուրք սահմանել «ԲՐԻԿՍ»-ին աջակցող երկրների համար։
«ԲՐԻԿՍ»-ի հակաամերիկյան քաղաքականությանը հետևող ցանկացած երկիր կենթարկվի լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքի։ Այս քաղաքականության համար բացառություններ չեն լինի», – ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ-ի հետ մաքսատուրքի վերաբերյալ համաձայնության հասնելու վերջնաժամկետը սահմանվել էր հուլիսի 9-ը, սակայն ԱՄՆ պաշտոնյաները այժմ հայտարարում են, որ այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։
Թրամփի սպառնալիքը ԲՐԻԿՍ երկրների հետ աշխատող երկրներին հնչեց այն բանից հետո, երբ խմբի անդամները քննադատեցին ԱՄՆ մաքսատուրքի քաղաքականությունը և առաջարկեցին բարեփոխումներ Արժույթի միջազգային հիմնադրամին։