Դոնալդ Թրամփ. Բելառուսում ազատ է արձակվել ևս 250 քաղբանտարկյալ, մեծ շնորհակալություն Ալեքսանդր Լուկաշենկոյին դրա համար
Դոնալդ Թրամփ. Բելառուսում ազատ է արձակվել ևս 250 քաղբանտարկյալ, մեծ շնորհակալություն Ալեքսանդր Լուկաշենկոյին դրա համար

Բելառուսում ազատ է արձակվել ևս 250 քաղբանտարկյալ, մեծ շնորհակալություն Ալեքսանդր Լուկաշենկոյին դրա համար, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։

Ինչպես գրում է Թրամփը, նա անհամբեր սպասում է Լուկաշենկոյի հետ հանդիպմանը «Խաղաղության խորհրդի» հաջորդ նիստում։

«Անցյալ շաբաթ, Բելառուսում իմ դեսպան Ջոն Քոուլի և բարձր հարգված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, ազատ արձակվեցին ևս 250 քաղբանտարկյալներ։ Սա նախագահ Լուկաշենկոյի կողմից անցյալ տարվա մայիսից ի վեր ազատ արձակված բանտարկյալների ընդհանուր թիվը հասցնում է ավելի քան 500-ի։ Ես կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել նախագահին այս քայլի համար։ Ես անհամբեր սպասում եմ նրան միանալուն Խաղաղության խորհրդի հաջորդ նիստում», – գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Բելառուսի իշխանությունները 2026 թվականի մարտին ազատ են արձակել մոտ 250 բանտարկյալի։ Նրանց թվում էին մարդու իրավունքների պաշտպաններ Մարֆա Ռաբկովան և Նաստյա Լոյկան։ Բացի այդ, 2025 թվականի դեկտեմբերին Բելառուսը ազատ է արձակել ևս 123 բանտարկյալի, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովային և նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկային։