Դոնալդ Թրամփ. Բանակցությունների վերսկսման նախաձեռնությունը գալիս է Իրանի առաջնորդներից, սակայն համաձայնության հասնելը, հնարավոր է, արդեն ուշացած է, քանի որ դա պետք է անեին չորս շաբաթ առաջ
Դոնալդ Թրամփ. Բանակցությունների վերսկսման նախաձեռնությունը գալիս է Իրանի առաջնորդներից, սակայն համաձայնության հասնելը, հնարավոր է, արդեն ուշացած է, քանի որ դա պետք է անեին չորս շաբաթ առաջ

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հնարավոր է՝ ապագայում այլևս չփորձի Իրանի հետ խաղաղության համաձայնության հասնել։ Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ նախքան նախարարների կաբինետի նիստի մեկնարկը։

«Նրանք մեզ խնդրում են աշխատել համաձայնագրի շուրջ, չգիտեմ՝ կկարողանա՞նք դա անել, թե՞ ոչ։ Չգիտեմ նաև՝ պատրա՞ստ ենք մենք դրան», – նշել է Թրամփը։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ բանակցությունների վերսկսման նախաձեռնությունը գալիս է հենց Իրանի առաջնորդներից, սակայն համաձայնության հասնելը, հնարավոր է, արդեն ուշացած է, քանի որ իրանցիները դա պետք է անեին դեռ չորս շաբաթ առաջ։

«Նրանք հիմար չեն, ընդհակառակը, որոշ առումներով շատ խելացի են», – ասել է ԱՄՆ նախագահը։