Դոնալդ Թրամփ. Բանակցությունները շատ լավ են ընթանում, բայց Իրանի հետ երբեք չգիտես, թե ինչ կպատահի, մենք խոսում ենք, իսկ հետո միշտ ստիպված ենք ռմբակոծել նրանց

11:00, 30.03.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։

«Իրանի հետ բանակցությունները այսօր շատ լավ են ընթացել, մենք շատ բաներ ստացանք, որոնք պետք է մեզ տրվեին վաղուց։ Կտեսնենք, թե ինչ կպատահի, բայց ամեն ինչ լավ է ընթանում», – ասել է Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ որպես հարգանքի նշան, Իրանը թույլ է տվել նավթով բեռնված 20 նավ անցնել Հորմուզի նեղուցով։

«Չորս օր առաջ ես հիշատակեցի նվերի մասին. ասացի, որ ինձ ինչ-որ բան են տվել, բայց չկարծեցի, որ անհրաժեշտ է բացահայտել, թե ինչ։ Դա նավթով բեռնված 10 հսկայական նավ էր։ Եվ այսօր նրանք մեզ ևս մեկ նվեր տվեցին. նավթով բեռնված 20 նավ, որոնց մեկնարկը սկսվում է վաղը», – ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը շեշտել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար համաձայնության հասնելու անհրաժեշտությունը, բայց նշել է, որ Թեհրանը միշտ չէ, որ հուսալի կողմ է։

«Բանակցությունները շատ լավ են ընթանում, բայց երբեք չգիտես, թե ինչ է լինելու Իրանի հետ։ Մենք խոսում ենք նրանց հետ, և հետո միշտ ստիպված ենք լինում ռմբակոծել նրանց», – ասաց Թրամփը։

Նմանատիպ