Դոնալդ Թրամփ. Այժմ մենք լիակատար և ամբողջական վերահսկողություն ունենք Իրանի օդային տարածքի նկատմամբ, գիտենք, թե որտեղ է թաքնված այսպես կոչված հոգևոր առաջնորդը, և մենք չենք պատրաստվում սպանել նրան, առնվազն այս պահին՝ ոչ
Այժմ մենք լիակատար և ամբողջական վերահսկողություն ունենք Իրանի օդային տարածքի նկատմամբ, – այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքով՝ Իրանը լավ օդային հսկողության ռադարներ և այլ պաշտպանական սարքավորումներ ուներ, և բավականին շատ, սակայն դա չի կարող համեմատվել Ամերիկայում ստեղծված, մտածված և արտադրված «բաների» հետ։
«Ոչ ոք դա այնպես լավ չի անում, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ մեր լավ, հին երկիրը», – գրել է Թրամփը։
Նա նշում է, որ ԱՄՆ-ին հայտնի է Իրանի հոգևոր առաջնորդի գտնվելու վայրը։
«Մենք ճշգրտորեն գիտենք, թե որտեղ է թաքնված այսպես կոչված հոգևոր առաջնորդը։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ նա ապահով է – մենք չենք պատրաստվում նրան սպանել, առնվազն հիմա ոչ, բայց չենք ցանկանում, որ հրթիռներ արձակվեն խաղաղ բնակչության կամ ամերիկացի զինվորների ուղղությամբ։ Մեր համբերությունը սպառվում է», – գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը մեկ այլ գրառմամբ նշել է՝ «Անհապաղ ու անպայման կապիտուլյացիա»։