Դոնալդ Թրամփ. Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կուղեկցի Հորմուզի նեղուցում գտնվող նավերին
Դոնալդ Թրամփ. Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կուղեկցի Հորմուզի նեղուցում գտնվող նավերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ռազմածովային ուժերը կուղեկցեն Հորմուզի նեղուցով անցնող նավերին։

Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանին տարիներ կպահանջվեն արդեն իսկ պատճառված վնասից վերականգնվելու համար։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է հաջորդ շաբաթ լրացուցիչ ծանր հարվածների մասին։

«Մենք կուղեկցենք նավերին անհրաժեշտության դեպքում։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կընթանա։ Մենք արդեն այնքան մեծ վնաս ենք հասցրել Իրանին, որ վերականգնման համար տարիներ կպահանջվեն։ Հաջորդ շաբաթ մենք ավելի ծանր հարվածներ կհասցնենք», – ասել է Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։