Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը փակի Հորմուզի նեղուցը, դրանք միջազգային ջրեր են. մենք նեղուցը չենք օգտագործում, այլ երկրներ են օգտագործում, հետևաբար նրանք նույնպես կօգնեն մեզ
Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը փակի Հորմուզի նեղուցը, դրանք միջազգային ջրեր են. մենք նեղուցը չենք օգտագործում, այլ երկրներ են օգտագործում, հետևաբար նրանք նույնպես կօգնեն մեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «բավականին շուտով» կբացի Հորմուզի նեղուցը։

Թրամփի խոսքով՝ ինքը թույլ չի տա Իրանին փակել նեղուցը, քանի որ այն միջազգային ջրեր է։

ԱՄՆ նախագահի գնահատմամբ՝ Հորմուզի նեղուցն այնուամենայնիվ կբացվի, քանի որ հակառակ դեպքում Իրանը չի ունենա առևտուր և եկամուտ։

«Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը փակեցնի Հորմուզի նեղուցը։ Դրանք միջազգային ջրեր են։ Նեղուցը վերջիվերջո կբացվի։ Պարզ է՝ եթե չկարողանան վաճառել, չեն կարողանա վաստակել։ Մենք նեղուցը չենք օգտագործում, այլ երկրներ են օգտագործում, հետևաբար այլ պետություններ նույնպես կներգրավվեն և կօգնեն մեզ», – նշել է Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ իր գլխավոր պահանջն այն է, որ Իրանը չունենա միջուկային զենք։ Իսկ վարչակարգի փոփոխությունը, ըստ Թրամփի, արդեն իրականացվել է։
Լրագրողի հարցին, թե նախատեսվա՞ծ է արդյոք պահուստային պլան բանակցությունների ձախողման դեպքում, Թրամփը նշել է, որ պահուստային պլանի կարիք չկա։