Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն իր ռազմական նավերը համալրում է լավագույն զենքով այն դեպքի համար, եթե Իրանի հետ խաղաղության բանակցությունները ձախողվեն
Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն իր ռազմական նավերը համալրում է լավագույն զենքով այն դեպքի համար, եթե Իրանի հետ խաղաղության բանակցությունները ձախողվեն

ԱՄՆ-ն իր ռազմական նավերը համալրում է «լավագույն զենքով» այն դեպքի համար, եթե Իրանի հետ խաղաղության բանակցությունները ձախողվեն. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«New York Post»-ին տված հեռախոսային հարցազրույցում Թրամփը նշել է, որ «այդ մասին կիմանանք մոտավորապես 24 ժամից»:

«Մենք նավերը համալրում ենք երբևէ արտադրված լավագույն զենքով, նույնիսկ ավելի բարձր մակարդակի, քան օգտագործում ենք լիակատար ոչնչացման համար: Եթե համաձայնություն չունենանք, մենք դրանք կկիրառենք, շատ արդյունավետ կկիրառենք», – հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Բացի այդ, ԱՄՆ նախագահը իրանցիների վերաբերյալ նշել է, որ նրանք մարդիկ են, ում դեպքում «չգիտես՝ ճշմարտությունն են ասում, թե՝ ոչ»:

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կկայանան ապրիլի 11-ին Պակիստանում: