Դոնալդ Թրամփ - ԱՄՆ-ն չի պլանավորում ցամաքային զորքեր տեղակայել Իրանում
Դոնալդ Թրամփ - ԱՄՆ-ն չի պլանավորում ցամաքային զորքեր տեղակայել Իրանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցամաքային զորքեր տեղակայելու ծրագրեր չունի։

«Ոչ, ես զորքեր չեմ ուղարկում ոչ մի տեղ։ Եթե լինեի, չէի ասի ձեզ, բայց ես զորքեր չեմ ուղարկում», – ասել է Դոնալդ Թրամփը, երբ նրան հարցրել են լրատվամիջոցների այն հաղորդագրությունների մասին, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելք հազարավոր ամերիկացի զինվորներ տեղակայելու հնարավորությունը։

Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը CNN-ին ասել էր, որ «ցամաքային զորքեր ուղարկելու որոշում չի կայացվել», բայց նշել է, որ նախագահ Թրամփը «բաց է պահում բոլոր տարբերակները»։