Դոնալդ Թրամփ. ԱՄՆ ընտրությունները կեղծվել են, շուտով մարդիկ պատասխանատվության կենթարկվեն իրենց արածների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, որ մարդիկ շուտով կենթարկվեն քրեական հետապնդման ԱՄՆ նախագահական ընտրությունների կեղծման համար։
Թրամփը չի մանրամասնել, թե ով կենթարկվի քրեական հետապնդման։
«Սա կեղծված ընտրություններ էին։ Հիմա բոլորը գիտեն դա։ Նրանք հասկանում են։ Շուտով մարդիկ պատասխանատվության կենթարկվեն իրենց արածների համար։ Սա կարող է նորություն լինել, բայց պետք է լինի։ Սա կեղծված ընտրություններ են», – ասել է Դոնալդ Թրամփը։