Դոնալդ Թրամփ. 2026 թվականի Աշխարհի առաջնությունը կլինի այնպիսի միջոցառում, ինչպիսին աշխարհը երբեք չի տեսել
Աշխարհն այժմ ավելի անվտանգ վայր է,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ։
ԱՄՆ նախագահը նշել է, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունը կլինի այնպիսի միջոցառում, որը աշխարհը, թերևս, երբեք չի տեսել։
«Սա իսկապես իմ կյանքի մեծագույն պատիվներից մեկն է։ Մրցանակներից բացի, Ջաննիի հետ խոսում էինք այս մասին։ Մենք փրկեցինք միլիոնավոր կյանքեր։ Կոնգոն դրա օրինակն է։ Ավելի քան 10 միլիոն մարդ սպանվեց, և շատ արագ ևս 10 միլիոնը պետք է լիներ։ Այն փաստը, որ մենք կարողացանք դա անել, Հնդկաստանը, Պակիստանը, տարբեր պատերազմներ, որոնք որոշ դեպքերում մենք կարողացանք ավարտել դրանց սկսվելուց անմիջապես առաջ, անմիջապես դրանց սկսվելուց առաջ։ Այդ դեպքում արդեն շատ ուշ կլիներ, բայց մենք դա արեցինք, և մեծ պատիվ է լինել Ջաննիի հետ։ Ես Ջաննիին վաղուց եմ ճանաչում։ Նա անհավանական աշխատանք է կատարել։ Պետք է ասեմ ձեզ, որ մենք տոմսերի վաճառքի նոր ռեկորդներ ենք սահմանել։ Կարծում եմ՝ սա այնպիսի միջոցառում կլինի, որը աշխարհը, հավանաբար, երբեք չի տեսել։ Ամենակարևորը՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Աշխարհն այժմ ավելի անվտանգ վայր է», – ասաց Դոնալդ Թրամփը։