Դոնալդ Թրամփ․ Միացյալ Նահանգներն աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելու վերաբերյալ խոշոր գործարքի ուղղությամբ
Միացյալ Նահանգները աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելու վերաբերյալ խոշոր գործարքի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ գինը զգալիորեն ցածր կլինի այն գնից, որն ԱՄՆ-ն ներկայումս վճարում է Կանադային։
«Սա շատ լավ նորություն է մեր ֆերմերների և գյուղատնտեսական արտադրողների համար», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։