Դոնալդ Թրամփ՝ Իսպանիան մեծ առատաձեռնություն դրսևորեց, նրանք գնացին զիջումների և կատարեցին իմ պահանջը, որը նախատեսում է նշանակալի ֆինանսական ներդրում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսպանիան նախընտրել է գնալ զիջումների այն բանից հետո, երբ ինքը սպառնացել է առևտրային սահմանափակումներով։ Այս մասին գրում է «Բլումբերգ»-ը (Bloomberg)։
Թրամփի խոսքով՝ Իսպանիան «մեծ առատաձեռնություն» է ցուցաբերել իր սպառնալիքից հետո, և նշել է, որ Իսպանիան համաձայնել է ավելացնել պաշտպանական ծախսերը, սակայն ԱՄՆ նախագահը չի կոնկրետացրել, թե ինչ նկատի ունի։
«Ես իսկապես խնդիրներ ունեի, և այդ խնդիրները դեռ գոյություն ունեն։ Բայց այսօր Իսպանիան լիովին գնաց զիջումների։ Ես նրանց ասացի, որ կդադարեցնեմ առևտրային հարաբերությունները նրանց հետ, և նրանք կատարեցին պահանջը, որը նախատեսում է զգալի ֆինանսական ներդրում։ Եթե նրանք դա չանեին, մենք նրանց հետ նույնիսկ խոսակցությունը չէինք շարունակի»,— հայտարարել է Թրամփը լրագրողների հետ զրույցում՝ Air Force One (Նախագահական ինքնաթիռի) բորտում։
Նախագահը չի հստակեցրել, թե իսպանական կողմից կոնկրետ ում հետ է խոսել։