Դոնալդ Թրամփ․ Պուտինի հետ քննարկումների ժամանակ երկար ժամանակ հատկացրի խոսելուն, որ ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է նա դադարեցնում ռազմական ագրեսիան Եվրոպայի տարածքների դեմ՝ այն հույսով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնություն կձեռք բերվի

20:29, 26.11.2026

Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների ժամանակ երկար ժամանակ հատկացրի այն մասին խոսելուն, որ ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է նախագահ Պուտինը դադարեցնում ամեն տեսակ ռազմական ագրեսիա ողջ Եվրոպայի տարածքների դեմ՝ այն հույսով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնություն կձեռք բերվի, այն էլ արագ, – այս մասին գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում։

«Իսկապես հավատում եմ, որ դա լիովին իրական հնարավորություն է։ Ամեն ամիս հազարավոր մարդիկ են զոհվում, սարսափելի արյունահեղություն է, և դա բոլորի համար մեծ թեթևություն կլինի։ Մեծ պատիվ էր երեկ Մար-ա-Լագոյում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումը, որտեղ շատ թեմաներ քննարկեցինք, և ես նրան տեղեկացրի Պուտինի հետ իմ բանակցությունների մասին», – նշել է Թրամփը։

Դրանից առաջ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ հայտարարություն էր հրապարակել։

«Հանդիպումը շատ արդյունավետ էր, իսկ քննարկման հիմնական թեմաները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմն ու Իրանում առկա հակամարտությունն էին։ Բացի այդ, կողմերը քննարկեցին բոլոր այն ռեկորդային նվաճումները, որոնց ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն համատեղ հասել են Հաագայի և Անկարայի գագաթնաժողովներում։ Մենք նաև երկար խոսեցինք այն մասին, թե որքան կարևոր է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան զերծ մնան ցանկացած գործողությունից, որը դիտավորյալ կամ ակամա կհանգեցնի պատերազմի ընդլայնմանը, ինչպես նաև խոսեցինք պատերազմը խաղաղ ճանապարհով հնարավորինս արագ կարգավորելու կարևորության մասին։ Վերջում քննարկեցինք պաշտպանական ծախսերը և ներդրումները մեր արդյունաբերական բազայում՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ ողջ ՆԱՏՕ-ում։ ՆԱՏՕ-ին ծանոթացրի այն հսկայական առաջընթացին, որին մեր պաշտպանական ընկերությունները հասնում են ներկայումս կառուցվող 20-ից ավելի նոր օբյեկտներում։ Այս ընկերությունների ուղղությունը «Պատրիոտների», THAAD համակարգերի, «Տոմահոուկների» և բազմաթիվ նոր՝ թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանական զենքերի արտադրությունն է, որոնք հանրությունը և այլ երկրները դեռ չեն տեսել։ Երբեք չի եղել ժամանակ, երբ Միացյալ Նահանգներն ավելի շատ ռազմական տեխնիկա և զինամթերք արտադրեր, քան հիմա։ Մեր «պաշարները» շուտով ամբողջությամբ կլրացվեն, և երբ դա տեղի ունենա, մեր դաշնակիցներն ու գործընկերները ողջ աշխարհում դրանից մեծ օգուտ կստանան», – նշված է Թրամփի և Ռյուտեի համատեղ հայտարարության մեջ։

Նմանատիպ