Դոնալդ Թրամփ․ Կառավարական այն աղբյուրները, որոնք ռազմական ծրագրերի մասին տեղեկություններ են արտահոսում լրատվամիջոցներին, պետք է գնդակահարվեն
Կառավարության այն ներկայացուցիչները, ովքեր ռազմական ծրագրերի մասին տեղեկություններ են արտահոսում լրատվամիջոցներին, պետք է գնդակահարվեն. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Արիզոնայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։
«Իմ կարծիքով՝ տեղեկություն արտահոսողները պետք է գնդակահարվեն։ Նախկինում մենք գնդակահարում էինք նման մարդկանց, գիտե՞ք», — նշել է Թրամփը՝ արժանանալով Բուլհեդ Սիթիում հավաքված ամբոխի ծափահարություններին։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ պարզ չէ, թե կոնկրետ որ ռազմական գործողության մասին էր խոսում Դոնալդ Թրամփը, սակայն, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ անցյալ տարի իրականացված Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը։ Խոսելով B-2 «անտեսանելի» (stealth) ռմբակոծիչների մասին, որոնք 2025 թվականի հունիսին «շատ մեծ ռումբեր» են նետել իրանական միջուկային օբյեկտների վրա, Թրամփը պնդել է, որ ինչ-որ մեկը լրատվամիջոցներին տեղեկացրել է հարձակման համար ԱՄՆ-ի նախապատրաստությունների մասին։
«Նրանց պետք է բանտարկել կամ գնդակահարել», — հայտարարել է Դոնալդ Թրամփը։