Դոնալդ Թրամփ՝ 1000 հրթիռ ուղղված է Իրանի ուղղությամբ, և հազարավոր այլ հրթիռներ անմիջապես կհետևեն, եթե նրանք փորձեն սպանել ԱՄՆ գործող նախագահին, հրամանն արդեն տրված է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ եթե Իրանը փորձի սպանել իրեն, Վաշինգտոնը Թեհրանին կհարվածի 1000 հրթիռով։
Նրա իսկ խոսքով՝ համապատասխան հրամաններն արդեն տրված են։
«1000 հրթիռ պատրաստ է և ուղղված է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ հազարավոր այլ հրթիռներ անմիջապես կհետևեն դրանց, եթե Իրանի կառավարությունն իրագործի աշխարհի բազմաթիվ անկյուններում հնչեցրած սպառնալիքը՝ սպանել կամ փորձել սպանել Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահին, տվյալ դեպքում՝ ինձ։ Հրամաններն արդեն տրված են, և ԱՄՆ ռազմական ուժերը պատրաստ են, ցանկանում են և կարող են մեկ տարվա ընթացքում՝ երկարաձգման պայմանով, ամբողջությամբ ոչնչացնել Իրանի ողջ տարածքը. փա՛ռք Ալլահին»,— գրում է Թրամփը։
Իսկ մինչ այդ Թրամփը «Նյու Յորք Փոստ»-ին հայտարարել էր, որ «հրահանգներ է թողել» Միացյալ Նահանգներին՝ Իրանին պատասխանել հսկայական ռազմական ուժով, եթե Իրանին հաջողվի սպանել իրեն։