Դոհայում կայացած բանակցություններում «Համաս»-ը համաձայնել է ազատ արձակել ինը պատանդների՝ փոխարենը Իսրայելից պահանջել է 60-օրյա հրադադար

11:54, 18.05.2025

Դոհայում վերսկսված հրադադարի բանակցությունների ժամանակ «Համաս»-ը համաձայնել է ազատ արձակել ինը պատանդների՝ Իսրայելի կողմից 60-օրյա հրադադարի դիմաց։

Համաձայնագիրը նաև թույլ է տալիս օրական մինչև 400 մարդասիրական բեռնատար մուտք գործել Գազայի հատված։

Իսրայելը դեռևս չի մեկնաբանել Դոհայում ձեռք բերված համաձայնագիրը։

Բացի այդ, բանակցությունների սկսվելուց առաջ իսրայելական կողմը հայտարարեց, որ զինված ուժերի դուրսբերումը Ղազայից քննարկման առարկա չի լինի։

Գազայում վերսկսված լայնածավալ ռազմական գործողության շրջանակներում Իսրայելի կողմից գիշերը իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 33 մարդ։

Ղազայի առողջապահության գերատեսչության տվյալներով՝ մահացածների մեծ մասը անչափահասներ են։

Ընդհանուր առմամբ, Գազայում հինգշաբթի օրը վերսկսված գործողությունից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 300-ը։

Նմանատիպ