Դմիտրո Կուլեբա. Ոչ ոք չի խնդրում, որ Եվրամիության տարածք մուտքը սահմանափակվի Ռուսաստանի այն քաղաքացու համար, ով կարող է ապաստանի կարիք ունենալ կամ Եվրոպա գալ մարդասիրական նպատակներով
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ ոչ ոք չի խնդրում սահմանափակել Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը, ովքեր քաղաքական ապաստանի կարիք ունեն կամ մարդասիրական նկատառումներով են գալիս Եվրոպա։ Այս մասին ուկրաինացի դիվանագետը գրում է «Twitter»-ի իր էջում։
«Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր վրդովված են Եվրոպա զբոսաշրջային ճանապարհորդության հնարավոր արգելքից, կարող են դիմել Կրեմլին և իրենց հայրենակիցների 70%-ին, ովքեր աջակցում են պատերազմին։ Ոչ ոք չի առաջարկում արգելք կիրառել Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կարող են ապաստանի կարիք ունենալ կամ մարդասիրական նպատակներով Եվրոպա գալ»,- գրում է Կուլեբան։
Հիշեցնենք, որ Ուկրաինան պահանջում է Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին արգելել զբոսաշրջության նպատակով մեկնել Եվրոպա՝ Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմի պատճառով։ Եվրամիության խորհուրդն այս թեման կքննարկի օգոստոսի վերջին։