Դմիտրո Կուլեբա - Ուկրաինան կանգնած է մարտավարական պարտության և ռազմավարական հաղթանակի առջև
Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբան ասում է, որ Ուկրաինան կանգնած է մարտավարական պարտության և ռազմավարական հաղթանակի առջև։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Կուլեբան այս մասին խոսել է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված ֆորումում։
Նախկին նախարարը կարծում է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի հաշտվել իրականության հետ, և որ քաղաքացիները կբախվեն դժվարին շրջանի, երբ ստիպված կլինեն ընդունել դառը ճշմարտությունը։
«Երբ մենք ընդունենք այս ճշմարտությունը, դա մեզ համար չափազանց ցավոտ կլինի։ Մենք կկարողանանք կառուցել ապագա, քանի որ մինչև չընդունենք այս ճշմարտությունը, մենք չենք ունենա հնարավորություն կառուցելու նորմալ ապագա։ Իրականությունը չընդունելը մեզ հետ կտանի», – ասել է Կուլեբան։