Դմիտրի Պեսկով՝ Ռուսաստանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Ֆրանսիայի կամ որևէ այլ եվրոպական պետության համար
Ռուսաստանը որևէ սպառնալիք չի ներկայացնում Ֆրանսիայի կամ որևէ այլ եվրոպական պետության համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է այդ մասին։
«Մենք որևէ վեճ չունենք որևէ եվրոպական պետության հետ, որը կարող է հանգեցնել լուրջ անհամաձայնության։ Հետևաբար, Ռուսաստանը որևէ սպառնալիք չի ներկայացնում. այն ո՛չ սպառնում է, ո՛չ էլ շանտաժի է ենթարկում որևէ մեկին», – ասել է Պեսկովը։
Հարկ է նշել, որ ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ֆրանսիան պատրաստվում է Ռուսաստանի կողմից հնարավոր հիբրիդային հարձակումների։ Այդ հաղորդագրությունների համաձայն՝ Էմանուել Մակրոնը բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդներին, այդ թվում՝ 2027 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուներին, կանչել է Ելիսեյան պալատ՝ նրանց զգուշացնելու ռուսական հնարավոր հարձակումների մասին։