Դմիտրի Պեսկովն ասում է, որ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին

17:29, 16.02.2024

Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին, հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկսովը։

Ինչպես գրում է ռուսական ԿՈՄԵՐՍԱՆՏ պարբերականի լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը, նա Դմիտրի Պեսկովին հարցրել է, թե նախագահը տեղյա՞կ է Նավալնիի մահվան մասին։

«Այո, նրան տեղեկացրել են, բժիշկները կպարզեն»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայությունը տեղեկություն է տարածել Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Ալեքսի Նավալնին 47 տարեկան էր։ Նա ձերբակալվել է 2021 թվականի հունվարին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչը վերջերս իր պատիժն էր կրում խիստ ռեժիմի գաղութում: Գաղութը գտնվում է Սիբիրի հյուսիսային մասում։

Նմանատիպ