Դմիտրի Պեսկովը նշում է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելն առանցքային խնդիրներից է
Դմիտրի Պեսկովը նշում է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելն առանցքային խնդիրներից է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշում է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը առանցքային հարցերից մեկն է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Ակնհայտ է, որ այս հարցը հիմնաքարերից մեկն է, և, իհարկե, այն հատուկ քննարկում է պահանջում այլ հարցերի լույսի ներքո»,- ասել է Դիմիտրի Պեսկովը։

Կրեմլի մամուլի քարտուղարը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անկեղծորեն աշխատում է հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։

«Աշխատանք է ընթանում ԱՄՆ-ի բանակցողների, եվրոպացիների և ուկրաինացիների միջև: Արդեն այն բանից հետո, երբ նրանք կավարտեն աշխատանքի իրենց մասը, մենք կսպասենք մեր ամերիկացի զրուցակիցներից ստանալ այն տեսլականը, որը քննարկվել է այսօր Բեռլինում», – ասաց Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Պուտինը բաց է խաղաղության և լուրջ լուծումների համար և չի աջակցի ժամանակավոր ընդմիջում ստեղծելուն ուղղված հնարքներին։