Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Սպիտակ տան մի քանի ներկայացուցիչներ։

«Այն բանից հետո, երբ Դմիտրիևը նախագահին ներկայացրեց Ամերիկա կատարած այցի և ամերիկացիների հետ շփումների արդյունքների մասին տեղեկատվություն, այդ տվյալները վերլուծվեցին, և նախագահ Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի վարչակազմերի ներկայացուցիչների միջև հեռախոսային կապ հաստատվեց։ Նրանք որոշեցին շարունակել երկխոսությունը», — հայտարարել է Դմիտրի Պեսկովը։