Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը անհրաժեշտ է
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը անհրաժեշտ է։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլը անհրաժեշտ է համարում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը, սակայն այն պետք է լավ նախապատրաստված լինի։
«Նման հանդիպումը, անկասկած, քննարկման առարկա է։ Շատ պատճառներով մենք այն, իհարկե, անհրաժեշտ ենք համարում։ Հանդիպումը պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի, և դա պահանջում է տարբեր մակարդակներում ջանքեր։ Սա պահանջում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև սկսված և դեռևս շարունակվող շփումների շարունակություն։ Մինչ այժմ այս հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկատվություն չկա», – ասել է Պեսկովը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ քննարկում է Պուտինի հետ մայիսի կեսերին Սաուդյան Արաբիայում հնարավոր հանդիպումը, մինչդեռ Պեսկովը բացատրել է, որ մոտ ապագայում Մերձավոր Արևելք այցելություններ չեն նախատեսվում։