Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններ վարել չեզոքության շուրջ
Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի նախագահի հետ բանակցություններ վարել չեզոքության շուրջ

Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցել Ուկրաինայի նախագահի հետ չեզոքության հարցի շուրջ,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ հարցն այն է, թե արդյոք Ուկրաինայի ղեկավարությունը պատրաստ է դրան։

«Նախագահ Պուտինը ձեւակերպել է իր տեսլականը, թե ինչ ենք մենք ակնկալում Ուկրաինայից հայեցակարգային խնդրի լուծման առումով։ Սա չեզոքություն է և զենք տեղադրելուց հրաժարվելը։ Այստեղ հարցն այն է, թե արդյոք Ուկրաինայի ղեկավարությունը պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։